Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Մեկնարկել է Եվրոպայի առաջնությունը

Մեկնարկել է Եվրոպայի առաջնությունը
07.06.2013 | 12:15

Իսրայելում մեկնարկել է 21 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, որի եզրափակիչ փուլ դուրս եկած ընտրանիները բաժանվել են երկու խմբի: Առաջինում Նորվեգիայի, Իսրայելի, Անգլիայի, Իտալիայի հավաքականներն են, երկրորդում` ռուսները, հոլանդացիները, գերմանացիներն ու նախորդ առաջնության հաղթող իսպանացիները, ովքեր էլ համարվում են գլխավոր ֆավորիտը: Արդեն իսկ կայացել են Նորվեգիա-Իսրայել, Անգլիա-Իտալիա հանդիպումները: Տանտերերը 2:2 հաշվով են ավարտել խաղը վիկինգների հետ, Իտալիան նվազագույն առավելությամբ հաղթահարել է անգլիական արգելքը: Երեկ մրցեցին Իսպանիայի ու Ռուսաստանի, Նիդերլանդների ու Գերմանիայի ընտրանիները: Չեմպիոնական մեդալի համար պայքարելու հնարավորություն կունենան խմբայինում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը: Կիսաեզրափակիչ հանդիպումները հունիսի 15-ին են, եզրափակիչը` 18-ին:
Երեկ, նույն առաջնության շրջանակներում, սակայն արդեն 2015 թվականի համար, պայքարի մեջ մտավ նաև Հայաստանի ընտրանին (նախընտրական փուլ): «Հրազդան» մարզադաշտում մեր երիտասարդների մրցակիցը Իսլանդիայի ընտրանին էր, որն առաջին հանդիպումում արդեն իսկ հաղթել է Բելառուսի իր հասակակիցներին: Խաղն ավարտվեց հյուրերի օգտին` 2:1: Խմբի բացահայտ առաջատարը ֆրանսիացիներն են: Թե ի՞նչ ակնկալիք կարող են ունենալ «Եվրոպա-2015»-ից հավաքականի մակարդակով խաղային փորձ չունեցող մեր տղաները, թերևս այնքան էլ դժվար չէ գուշակել, մանավանդ որ իրենց գերազանց մասով նրանք ներկայացնում են մեր ներքին առաջնության ակումբները` առաջնություն, որի մակարդակը խիստ ցածր է: Ի՞նչ կարող ես անել, այսպիսին է այսօրվա հայկական ֆուտբոլի վիճակը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1926

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ